Բալասանյանի որդուն առնչվող գործի շրջանակում ձերբակալվել են նաև Գյումրիի նախկին և ներկա փոխքաղաքապետերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հոկտեմբերի 11-ի գիշերը «Զվարթոնց» օդանավակայանից ԱՄՆ մեկնելիս ձերբակալվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալման պատճառը եղել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Խաչատուր Բալասանյանի և նրա մերձավոր ազգականի առնչությամբ քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթը:

Ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո դատարանը 70 միլիոն դրամ գրավի դիմաց Բալասանյան կրտսերի խափանման միջոցը փոխել է՝ այն փոխարինելով տնային կալանքով։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործի շրջանակում ձերբակալել ու ազատ են արձակել նաև Գյումրու նախկին ու ներկայիս փոխքաղաքապետերին՝ Ռուբեն Սանոյանին ու Սուրեն Ջանոյանին։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գործի շրջանակում կան այլ ձերբակալվածներ և նշեց, որ առաջիկայում այս գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կհրապարակվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ