Հայտնի է՝ թուրքական ինչ «լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ ծաղկաման է նվիրել:

Այս մասին պատմել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ նա լրագրողներին ասել էր, որ Էրդողանը Պուտինին հատուկ նվեր է ուղարկել հոկտեմբերի 7-ին ծննդյան օրվա առթիվ և նշել, որ դա «թուրքական լավ նվեր է»։

«Կարող եմ ասել, որ դա գեղեցիկ ծաղկաման է: Թուրքիայի նախագահը խնդրել էր, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ, ուստի դրան հատուկ ուշադրություն դարձվեց»,- ասել է Ուշակովը

Հիշեցնենք նաև՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշել է ծննդյան 72-ամյակը. կառավարության բարձրագույն պաշտոնում նա 21-րդ անգամ է տոնել այն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ