Քաղաքացին ե՞րբ կիմանա տրանսպորտի վերջնական գինը․ Ավինյանի պատասխանը

Ինչպես հայտնել ենք՝ Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես՝ այս տարի 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում է իրականացցել:

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ անցում կկատարվի ամբողջական միասնական տոմսային համակարհի, որը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր ստվերը վերացնելու տեսանկյունից, այլ՝ առհասարակ, մարդու հարմարավետության տեսանկյունից։

«Միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու»,-նշել է Ավինյանը։

Քաղաքապետը նաև անդրադարձել է տրանսպորտի գնի փոփոխությանը՝ նշելով, թե այն հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չի ունենա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ