Վիճաբանություն և ծեծկռտուք Հնդկաստանի քաղաքացիների միջև. արնաշաղախ երիտասարդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։30-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի սկզբնամասում՝ «Ադանա» սգո սրահի դիմացի մայթին գտնվող շինության ներսում վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նշված շինության առաջին հարկում հայտնաբերել են ամբողջությամբ արյունոտված մի քաղաքացու, որը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Այնուհետև վիրավորը հիվանդանոցից վերադարձել է ու պատմել, որ իրեն վնասվածքներ է պատճառել իր հետ մնացող Հնդկաստանի քաղաքացիներից մեկը, իսկ մյուս 2-ն ականատես են եղել այդ ամենին:

Նա ցույց է տվել ներսում արնանման հետքերի մոտ ընկած սրիչը՝ ասելով, որ դրանով են իրեն վնասվածքներ պատճառել։ Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, վիրավորի և ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխված անձանց ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ