Միջոցառումներ՝ Երևանի 2806-ամյակի առթիվ

Երևանի 2806-ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։

🔷 Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ.

🔹13:00 — Երվանդ Երզնկյան

🔹14:45 — Գարիկ և Սոնա

🔹15:30 — «Kami Friends» band

🔹16:30 — Արամ MP3

🔹17:15 — Իվետա Մուկուչյան

🔷 Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․

🔹17:00 — «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ

🔹19:00 — Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

🔷 Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.

🔹12:00 — «Երևան» փողային նվագախումբ

🔹13:00 — «Jazz for kids»

🔹14:00 — Արցախի պետական ջազ նվագախումբ

🔹15:00 — «Կատուներ» նվագախումբ

🔹16:00 — «Մալխաս» ջազ եռյակ

🔹17:00 — Հայաստանի պետական ջազ նվագախումբ

🔹18:00 — Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ

🔹19:00 — Տիգրան Համասյան տրիո

🔷 Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.

🔹14:00 — Սևագիր

🔹15:00 — Կավիճ

🔹16:00 — Թմբաթա

🔹17:00 — «Fairwind»

🔹18:00 — «Rozen Tal»

🔹19:00 — Լավ էլի

🔹20:00 — Jag և Նարեկ Բարսեղյան

🔹21:00 — Նեմրա

🔷 Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն։

🔷 12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:

🔷 12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:

🔷 Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ