Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու․ Գրիգորյան

Հայաստանը ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու․ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում։

«Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար», — հայտարարել է նա։

Նա նաև հայտարարել է, որ ՀՀ-ն իր ամբողջ զինանոցը և ձեռք բերվող զենքը ցանկանում է օգտագործել միայն ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ «Եվ որևէ այլ նպատակով Հայաստանը որևէ այլ պլան չունի այդ զենքը օգտագործելու […] Խաղաղության պայմանագիրը, մենք համոզված ենք, որ երկարաժամկետ երաշխիքներ է ստեղծում երկու երկրների միջև երկարատև կայունություն հաստատելու համար։ Կարծում ենք, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումը, փոխադարձ սպառազինության վերահսկողության մեխանիզմը, որը մենք առաջարկել ենք ադրբեջանական կողմին, հնարավորություն են տալիս փարատելու բոլոր մտահոգությունները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ