Բալասանյանի որդուց հետո ձերբակալվել են նաև Գյումրու փոխքաղաքապետերից մեկն ու մյուսի հայրը

Ձերբակալվել են Գյումրու քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և քաղաքապետի մյուս տեղակալ Լուսինե Սանոյանի հայրը, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի տեղակալ Ռուբեն Սանոյանը։

Civic.am-ի աղբյուրների համաձայն` Ռուբեն Սանոյանը ձերբակալությունից որոշ ժամանակ անց ազատ է արձակվել, իսկ «Բալասանյան դաշինքի» կողմից նշանակված փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20 մլն դրամ գրավն ու տնային կալանքը։

Հիշեցնենք, որ երեկ էլ «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել էր Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուր Բալասանյանը։ Ըստ տեղեկությունների` նրա նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել 70 մլն դրամ ու տնային կալանքը։

Վերջիններս, համաձայն լուրերի, ձերբակալվել են «Սև բերդ» պատմական շինության ապօրինի սեփականաշնորհման գործով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ