Այսօր աշխարհահռչկ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը կդառնար 95 տարեկան

Մեծ վարպետ, անզուգական Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 95 տարեկան։ Բայց ինչո՞ւ կդառնար։ Նա այստեղ է՝ մեզ հետ իր երգերով՝ լիրիկական ու կատակային, ողբերգական ու թեթեւ։

Միշտ այդքան խորը։ Խորությունը նրան շատ էր առանձնացնում մյուս կատարողներից։ Ինչպես նաեւ իր ձայնով մեր հոգու խորքը հասնելու կարողությունը։

Նա այժմ էլ երգում է մեր ներսում՝ իր հայ նախնիների, փարիզյան կաֆեշանտանների երգիչների, բոհեկաման երեկույթների, ընտանեկան ջերմ հավաքութների եւ մեծ համերգային բեմահարթակների ձայնով։ Երգում է ֆրանսերենով, հայերենով, ռուսերենով, անգլերենով, իտալերենով…

Ու եթե այդպես է, ուրեմն ոչ մի «կդառնար»։ Ազնավուրը 95 տարեկան է, եւ մենք այսօր նշում ենք նրա ծննդյան օրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ