«Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրը քաղաքապետը կանդրադառնա նախատեսված միջոցառումներին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

««Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 11։00-ին, Շահումյանի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանդրադառնա օրվա խորհրդով նախատեսված միջոցառումներին և 21:00 Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին:

Տոնական միջոցառումները ներկայացնելուց հետո խոսք կգնա նաև մայրաքաղաք ներկրված ու Շահումյանի հրապարակում այդ օրը ներկայացված նոր տրոլեյբուսներին և ավտոբուսներին, ինչպես նաև առաջիկայում սպասվող տրանսպորտային շարժակազմերի մասին:

Այլ թեմաներ այդ հանդիպման ընթացքում չեն քննարկվելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ