Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության վերաբերյալ հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ հայտարարություններին:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն կրկին իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ է արել՝ ՀՀ ղեկավարությանը մեղադրելով «ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի» մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող գործողությունների մասին, մեկ անգամ ևս հստակեցրել էր, թե ով պետք է ՀՀ տարածքում ապահովի կապուղիների անվտանգությունը: Մնրամասնելով այս թեման, վարչապետը ընդգծել էր, որ փորձ է արվում ներկայացնել և հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելու համար, թե հայտարարության 9-րդ կետով կապուղիների անվտանգությունը արտապատվիրակված է Ռուսաստանի Դաշնությանը:

«Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապի մասին է: Դա այդպես չէ: Այդ կապը 9-րդ կետի ենթավերնագիր է: Իսկ 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է և մեկը մյուսից անջատ քննարկելն անտրամաբանական է և անհնար»,- շեշտել էր ՀՀ վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ