Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆրանսիայում մասնակցում է «Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության» 100 ամյակի միջոցառմանը և «Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային կոնգրես»-ին։

«Բուրգունդիա, Ֆրանսիա

Մասնակցում եմ «Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության» (OIV) 100 ամյակի միջոցառմանը և «Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային կոնգրեսին»։

Կարծում եմ ժամանակն է հերթական կոնգրեսներից մեկը անցկացնել Հայաստանում։ OIV-ի գործընկերները կարծես թե դեմ չեն»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարն ու լուսանկար հրապարակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ