Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան

Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը մնա 2 պետությունների միջև գործընթաց:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ ասաց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ հարաբերությունների նորմալացումն ու հաշտեցումը տարբեր բաներ են:

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ: Եթե վաղը որոշումը կայացվի, վաղը կբացվեն սահմանները: Կա ծրագիր, բոլորը խոսում են հաղորդակցության ուղիների բացման մասին, Թուրքիան է խոսում միջին միջանցքի մասին: Ինչու դա տեղի չի ունենում: Որովհետև կան տարբեր աշխարհաքաղաքական հարցեր»,- ասաց Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ