«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան

Թուրքիայի դիրքորոշումները կարող են համադրվել Հայաստանի դիրքորոշումների հետ հետևյալ նկատառումներով. «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ռեալ ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է, և ըստ էության դա շատ բնականոն ինտեգրում է:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետը:

«Մենք ոչ թե նախագիծը ստեղծել ենք նկատի ունենալով, որ այն պետք է ինտեգրել միջին միջանցքի նախագծի հետ, այլ ինքը բնական ճանապարհով ինտեգրվում է միջին միջանցքի նախագծին և նույն կերպ կարող է ինտեգրվել «Ճանապարհ և գոտի» Չինաստանի նախագծի հետ»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ