Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այն կարող է տասնյակ միլիրադների օգուտներ բերել Հայաստանի Հանրապետությանը:

Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա, ըստ վարչապետի,սա Ադրբեջանի համար 2 մտահոգության առիթ կարող է լինել:

«Եթե Ադրբեջանը անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանը նպատակներ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ էդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի: Բայց կա նաև հակադարձը: Եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ-ի նկատմամբ, ապա Ադրբեջանը կարող է մտահագություն ունենալ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ՀՀ-ի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանը իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,- ասաց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ