Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի իննամսյա աշխատանքը. Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի իննամսյա աշխատանքների ամփոփում։
Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։

Ինչպես հայտնել են նախարարությունից, ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։

Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքներն առավել թիրախային կազմակերպելու վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ