Բայդենի խորհրդականն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Բաքվում աշխատանքային այցով գտնվող ԱՄՆ նախագահի միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան հայտարարել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում COP29-ի շրջանակում Բաքվի դերակատարումը։

«Համաձայնեցրել ենք մեր առաջնահերթություններն այն բանից հետո, երբ որոշվել է, որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP29-ը»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է պաշտոնյան:

Պոդեստան տեղեկացրել է, որ նաև հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի հետ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ