Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու հոկտեմբերի 14-ին, 15-ին, 16-ին և 17-ին

Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 17-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 18-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ, Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա, Գեղանիստ, Արգավանդ բնակավայրերի գազասպառողների, «Վասարմ և ընկերներ», «Խաչարմ», «Աբու Լալա», «Ջի Բի Առ», «Լի գազ» ՍՊԸ-ների, «Աշոտ Միրզոյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, «Գայոն», «Մարմարա Գոլդ», «Մակարյան 1», «Նյու Գրուպ» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի, սեփականատեր Ենոքյան Տիգրանի, սեփականատեր Ղարիբյան Դավիթի, սեփականատեր Շիշիկյան Ստեփանի, «Կարապետյան Գևորգ» ԱՁ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Փանիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 14-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի, Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ակնալիճ, Արշալույս, Հայթաղ, Գեղակերտ, Ֆերիկ, Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք բնակավայրերի գազասպառողների, «Էյ Ընդ Ջի Գրուպ», «Արջաղբյուր», «Պ.Մարգարյան և ընկերներ», «Վահագնավ», «Արեգ-Մար», «Մեծն Գառնիկ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Եղեգնուտ» ՍՊԸ-ի, «Մասիս Տոբակո Մ.Վ.Հ/Ձ» ՍՊԸ-ի, սեփականատերեր Սնջոյան Մշիրի, Համբարձումյան Հրաչիկի, Հակոբյան Րաֆֆիի, Ղումաշյան Սլավիկ ԱՁ-ի, «Բրենդլիդեր Հ/Ձ» ՍՊԸ-ի, «Կուարլինի» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ