ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

Հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները նախատեսում են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար։

«Այս ընդլայնումը, որը ԵՄ-ն նախատեսում է հաստատել գալիք երկուշաբթի օրը, վերաբերում է Ռուսաստանին հրթիռներ մատակարարելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում մարտական գործողություններում օգտագործելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է հայտարարությունները Թեհրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին մեղադրանքները՝ նշելով, որ Թեհրանն իրավունք ունի հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ