Ըստ ադրբեջանցի քարոզիչների Հայաստանը Թուրքիայի հետ հարձակվելու է Ադրբեջանի վրա

Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ թեզ է շրջանառում, թե Հայաստանը ցանկանում է արագ հաղթանակով պատերազմ սկսել դառնալով ՆԱՏՕ-Ի հարավային նոր թևը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ շարունակելով.

«Ադրբեջանցի քարոզիչների մտքի հերթական փայլատակումն է` տխմարության գագաթնակետը:

Ստացվում է, որ Հայաստանը ցանկանում է հարձակվել Ադրբեջանի վրա, դառնալով ՆԱՏՕ-Ի հարավային թև, որի անդամ է նաև Թուրքիան: Պարզ է չէ՞, որ առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ն տարածաշրջանում որևէ ռազմական գործողության չի գնա:

Ըստ ադրբեջանցի քարոզիչների ստացվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ է հարձակվելու Ադրբեջանի վրա: Ինչը կատարյալ տխմարություն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ