Ադրբեջանը կեղծ թեզ է տարածում, թե իբրև Հայաստանը ցանկանում է արագ հաղթանակով պատերազմ սկսել

Ադրբեջանական քարոզչամեքենան` Calibrer.az-ն հերթական կեղծ թեզն է տարածում, թե իբրև Հայաստանը ցանկանում է արագ հաղթանակով պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, միաժամանակ նշելով, թե իբրև Հայաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ֊ի նոր` հարավային թևը:

Caliber.az-ի հրապարակումից ստացվում է, որ Հայաստանն ու Թուրքիան համատեղ հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի դեմ: Ինչու՞. քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամններից է եւ ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամն է մեր տարածաշրջանում: ՆԱՏՕ-ն չի կարող մեր տարածաշրջանում որեւէ ծրագիր իրագործել առանց Թուրքիայի: Եւ սա ցույց է տալիս Caliber.az-ի հրապարակման անհեթեթությունը, առավելեւս ՀՀ բարձր ղեկավարության պաշտոնական հայտարարությունների համապատկերում, երբ հայտարարվել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները ՀՀ-ն ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ