ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Շիրակի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։

Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝

Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-17:00

Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-17:00

Անի համայնքում՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-17:00։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ