Վարձկանները հիմա էլ նոր գործի են լծվել. զբաղված են գրառումներ ու մեկնաբանություններ հավաքելով

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վարձկանները հիմա էլ նոր գործի են լծվել. զբաղված են գրառումներ ու մեկնաբանություններ հավաքելով ու «դոսյե» սարքելով։ Երեւի մտածում են՝ մի օր էդ «դոսյեները» դնելու են իրենց «տրոյկաների» սեղաններին ու հերթով գնդակահարեն։
Իբր՝ իշխանափոխությունից հետո են Ֆեյսբուքում սկսել իրար հայհոյել, մինչ այդ նման բան չկար։

Ուրեմն ասեմ, դեբիլիկներ։ Ֆեյսբուքի ստեղծման օրից հայհոյողը հայհոյում է, մորթազերծող-փռթիկ-փռթիկ անողն էլ մորթազերծում ու փռթիկ-փռթիկ է անում։ 

Ես սովորաբար չեմ կարդում ո՛չ իմ հասցեին, ոչ էլ իմ ընկերների հասցեին ձեր հաչոցները, եթե որեւէ մեկը հատուկ չի ուղարկում ինձ, որ կարդամ։ Կարդալուց էլ մի քանի տող եմ կարդում, որովհետեւ ափսոսում եմ ե՛ւ ժամանակս, ե՛ւ աչքերս։ Այնպիսի գարշահոտ, այնպիսի վայրահաչոց, այնպիսի արնախումություն, որ ձեր կողմերից է փչում, ոչ հնարավոր է գերազանցել դա, ոչ էլ որեւէ նորմալ մարդ կփորձի գերազանցել։

Խուլիգանության, վայրահաչության, արնախումության, անբարոյականության, սրբապղծության հարցում ձեզ հետ մրցել չի լինի։ Շատ վատ է, որ հեղափոխության պաշտպանների շարքերում էլ էդ մակարդակի մարդիկ կան, բայց նախ ձեր զուգարան բերանները փակեք, հետո «դոսյեներ» դարսեք իրար գլխի։

Հեչ մտքներովդ չի՞ անցնում, որ էս կողմերից մի պարապ մարդ էլ ձեր ու ձեր գարշահոտ բերաններով կողմնակիցների դոսյեներն է դասավորում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ