«Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը ունի փոքր ստվեր։ Բագրատ Սրբազանին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել»,-լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով Շիրակի թեմի առաջնորդին, ով ասել էր, թե նախկին նախագահների ստվերը խանգարում է Բագրատ Սրբազանին։
Իսկ հարցին, թե Սրբազան շարժմանը ֆինանսական աջակցություն եղե՞լ է, պատասխանեց․ «Ո՛չ, չի եղել։ Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի և խմբակցության հայտարարությունը։
Դրանից բացի որևէ աջակցություն չի եղել։ Սրբազանը նման կարգի աջակցության համար չի դիմել»։