Գնդակը Հայաստանի դաշտում է. Ամիրբեկովը՝ խաղաղության պայմանագրի մասին

«Հայաստանը փորձում է «միջազգային հանրության աչքերին թոզ փչել»՝ փորձելով որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

Այս մասին գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ նշելով, թե, իբր, Հայաստանն իրական մտադրությունները թաքցնելու փորձ է անում:

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը կրկնել է մի քանի անգամ արդեն հերքված թեզն այն մասին, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է «առանց Հայաստանի տարածքային պահանջներից հրաժարվելու»։

«Գնդակն այսօր հայկական կողմում է, մենք հուսով ենք, որ Հայաստանը բաց չի թողնի պատմական հնարավորությունը մեկընդմիշտ շրջելու մեր հարաբերությունների ողբերգական էջը»,- հավելել է Ամիրբեկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ