«Բռնաբարվում է օրենքը». Ռոբերտ Քոչարյանը դժգոհ է (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը:

Վերջինս դժգոհել է՝ չի հասկանում, թե ինչու է դատարանից ծանուցում ստացել որպես մեղադրյալ:

Ըստ նրա՝ կա ինչ-որ սխալի շտկման կարիք, որը պետք է նիստերի քարտուղարն անի․ «Ես այստեղ եմ, համոզված եմ, որ դուք էլ եք գիտակցում, թե այստեղ խնդիր կա, և խնդրում եմ շտկվի այն սխալը, որը արել եք»։

Նիստը վարող դատավորը նկատել է․ «Դատարանը չի պատրաստվում պարտավորեցնել քարտուղարին շտկել դա, մի քանի րոպե անց դատարանը հանգամանալից պարզաբանում կտա»։

Քոչարյանն էլ ասել է․ «Եթե չշտկեք, ես լքում եմ ոչ թե դահլիճն, այլ այս տեղը»։

Դահլիճը լքելու փոխարեն վերջինս պարզապես փոխել է նստելու տեղը:

Քոչարյանը նաև դժգոհել է, թե իր հանդեպ քրեական հետապնդումը սկսվել է լուրջ խախտումներով:

«Բռնաբարվում է օրենքը»,- նեղսրտել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ