Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

«Նա հրաժարական է ներկայացրել սեփական դիմումի համաձայն, հետևաբար այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց խոսնակը:

Հիշեցնենք՝ հրաժարական է ներկայացրել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, մինչ այդ էլ՝ պաշտոնից ազատվման դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ