Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը

Երեկ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ձերբակալումը, քննիչի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։

Հավելյալ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրվի»,- ասաց Աբրահամյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ