Պաշտոնյաների հրաժարականը պայմանավորված է էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով

Ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:

Ի դեպ, փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ: Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների որոշումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ