Իրենց սահմանը, Ոսկեպարը, Կիրանցը, Արցախն էլ չէր հետաքրքրում, ուղղակի չեն կարող իրական օրակարգը բերել հրապարակ. Սաֆարյան

Երբ սահմանազատման գործընթացը սկսվեց, ես քննադատություն ունեցել եմ իշխանության մեթոդաբանության հետ: Համարել եմ, որ Հայաստանը պետք է սահման ունենա, բայց մեթոդաբանորեն գտնում էի, որ գործընթացը պետք է այլ վայրից սկսվի և Տավուշում ավարտվի:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, թե սկսել է հետաքրքրվել, թե էլ ովքեր են իր նման մտածում:

«Եվ ահա, ի հայտ է եկել մի մարդ, ով Տավուշի թեմում կրոնական ծառայություն է մատուցում, և կարող էր իմ դաշտում լինել: Հետո ես սարսափեցի, երբ տեսա, որ բացարձակապես այլ նպատակներ են: Իրենց սահմանը չի հետաքրքրում, Ոսկեպարի եկեղեցին, Կիրանցը չէին հետաքրքրում, և մենք դրանում բոլորս համոզվեցինք, անգամ Արցախը չէր հետաքրքրում, և դրա համար դուք որևէ խոսք չեք լսի ճիշտ այնպես, ինչպես որ չլսեցիք թե ի վերջո ինչ են իրենք ուզում:

Դա միայն չիմանալու կամ քաղաքական գրագիտության խնդիր չէ, ուղղակի չեն կարող իրական օրակարգը բերել հրապարակ: Եթե գնում են ՍԴ, հետո դատախազություն, իմ կարծիքով նրանց միակ մտահոգությունն այն է, որ ՍԴ-ն հենց նույն հունիս-հուլիսին դատախազին տվեց Մարտի 1-ի գործի վերաորակավորման իրավունք»,- ասաց Սաֆարյանը:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ կարծում եք նախկիններին փրկելու ֆունկցիան է՝ Սաֆարյանը ընդգծեց. «Իսկ ո՞վ է այս շարժումը գեներացրել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ