Արամ Զավենի Սարգսյանի սիրտը ցավում է մարդակեր ռոբիկի համար …

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Արամ Զավենի Սարգսյանի սիրտը ցավում է մարդակեր ռոբիկի համար, Արամ Սարգսյանը «ընկածին չի խփում»։ 
Մի հատ թիակներդ ստուգիր, տես՝ թեւերդ արդեն բուսնե՞լ են։((((((((

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանի թշնամին Քոչարյանն է… Ու ընդհանրապես ընկածին խփելն իմը չէ, առավել ևս՝ իր պարագայում խփողների պակաս չկա… Ես խղճում եմ ընկածին, ինչքան էլ ինքը թիկունք ցույց չտված հերոս ներկայանա։ Ի՞նչ է ապացուցում Քոչարյանը դատարանում իր հանդուգն պահվածքով: Հեռու ու մոտ շրջապատի վրա մեղքը բարդելով: Մահացած մարդկանց հոգիներին բեռ դնելով:

Կիսանախագահական համակարգի յուրովի մեկնաբանությամբ (կարծես ինքը չէր Սահմանադրությունն էնպես փոխել, որ ուժայինները միայն իր հրամանն էին կատարում): Ընդամենը հանրային ու անգամ դատական շրջանակների հակակրանքն է օր օրի ավելացնում: Դատարանի դռների մոտ ոչ մեկի գետնին պառկելու կարիք էլ չկա։

Ժողովուդը ասում է՝ «Մարդու վերջը բարին լինի»: Չեմ կարծում, որ կարեկցանք և զղջում չունեցող էս տեսակը մարտի 1-ին մտածել է վերջը բարին լինելու մասին, նա գործել է սեփական իշխանության և ունեցվածքը պահելու մղումով, հիմա էլ մի խնդիր է ուզում լուծել ընդամենը՝ չդատվել ու եղածը պահել, ավելիի մասին մտածելն անհնարինի ու անհեթեթի շարքից է իր պարագայում: Ես խղճում եմ Քոչարյանին նաև նրա համար, որ 10 տարի ունեցել է հասկանալու ու չի հասկացել, որ իր ժամանակը անցավ: Վերջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ