Թուրք գեներալին զրկել են կոչումից և ձերբակալել. ինչի համար է մեղադրվում Բիլալ Չոքայը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ պաշտոնաթող է արվել բրիգադային գեներալ Բիլալ Չոքայը, ով թոշակի էր անցել և ձերբակալվել՝ իր ծառայողական մեքենայով սիրիական սահմանին մարդկանց մաքսանենգության մեջ ներգրավված լինելու հիմքով։

Ermenihaber-ի հաղորդմամբ, նախարարության աղբյուրները՝ ի պատասխան Բիլալ Չոքայի մասին հարցին, նշել են. «Ինչպես հայտնի է՝ մենք հայտնել ենք, որ բրիգադային պաշտոնաթող գեներալ Բիլալ Չոքայը, ով նախկինում ներգրավված էր սիրիական սահմանին մարդկանց թրաֆիքինգի մեջ, մեր նախարարության կողմից թոշակի էր ուղարկվել, իսկ հետո ձերբակալվել և ուղարկվել էր Բարձրագույն կարգապահական խորհուրդ։

Բարձր կարգապահական խորհուրդը Բիլալ Չոքային տուգանել է և նրան կոչումից զրկել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ