ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի

Հյուսիսատլանտյան դաշինքը հոկտեմբերի 14-ին կսկսի իր ամենամյա ավիացիոն վարժանքներն՝ ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Լոնդոն ժամանելուց հետո՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը։

Վարժանքները կանցկացվեն Բելգիայի և Նիդեռլանդների տարածքում և Հյուսիսային ծովի ջրային տարածքում՝ դաշինքի 13 պետությունների շուրջ 60 ինքնաթիռի, գլխավորապես F-16 և F-35 կործանիչների, ինչպես նաև B-52 ռմբակոծիչների մասնակցությամբ:

ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների հայեցակարգը, ըստ սահմանման, հարձակողական է, այն գործնականում կիրառելի չէ որպես պատասխան հարված։ Համատեղ միջուկային առաքելությունների ծրագրի մասնակիցներն են ՆԱՏՕ-ի հինգ ոչ միջուկային պետություններ՝ Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Թուրքիան, որոնց ավիաբազաներում 20-ական ամերիկյան մարտավարական ավիառումբ կա մասնակից երկրներից յուրաքանչյուրի համար:

ԱՄՆ-ը հրաժարվել է Սառը պատերազմի ավարտից հետո դուրս բերել իր մարտավարական միջուկային զենքը Եվրոպայից: ՆԱՏՕ-ի մյուս երկրները, բացի այդ հինգ պետություններից և Դաշինքի երեք միջուկային երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), մասնակցում են զորավարժություններին՝ կատարելով օժանդակ առաջադրանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ