Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար՝ առանց բացառությունների

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է առանց վիզայի ռեժիմի պայմանները Վրաստանի բոլոր քաղաքացիների համար։ Իրավական ակտերի պորտալում հրապարակված հրամանագրի նոր խմբագրման մեջ այլևս չեն պարունակվում բացառություններ, որոնց համար նախկինում վիզա էր պահանջվում։

Վրաստանի քաղաքացիներն այսուհետ առանց վիզայի կարող են մնալ և աշխատել Ռուսաստանում ավելի քան 90 օր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, որը սահմանվել էր 2000 թվականին, չեղարկելու մասին։ Փաստաթղթի նախորդ տարբերակում, սակայն, պահպանվում էր վիզայի պահանջը նրանց համար, ովքեր մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն «աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»։

Ռուսաստանի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը չեղարկվել է 2008 թվականին Հարավային Օսիայի պատերազմից հետո։ Վրաստանը ռուսաստանցիների համար միակողմանի կարգով առանց վիզայի ռեժիմ է սահմանել 2012 թվականին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ