Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության մեծ մասը դեմ է քվեարկել Արփի Դավոյանի թեկնածությանն արդարադատության նախարարի պաշտոնում:

Աղազարյանի խոսքով՝ նա միակ թեկնածուն է եղել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել էին կադրային բնույթի հարցեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ