Պուտինը պաշտոնանկ է արել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պարտականություններից։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Անատոլի Իվանովիչ Անտոնովին ազատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի և Վաշինգտոնում Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​դիտորդի պարտականություններից»,- ասված է փաստաթղթում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ