Ադրբեջանին կտրամադրվի ամեն տեսակ օգնություն. թուրք նախարար

Թուրքիայի շրջական միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրադ Քուրումն անդրադարձել է նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին» (COP 29):

Նա ընդգծել է, որ Թուրքիան «COP 29»-ի ամբողջ ընթացքում Ադրբեջանին ցուցաբերելու է ամեն տեսակ աջակցություն:

«Մենք ցանկանում ենք, որ COP 29-ն ամբողջ աշխարհի համար կարևոր որոշումների կայացման հանդիպում լինի»,- հավելել է նա:

Քուրումը նման հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում «Pre-CՕP 29. բարձրացնել վճռականությունը, արդյունավետ դարձնել միջոցառումը» խորագրով միջոցառմանը մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ