Բացարձակ առաջնահերթություն դիտարկել երեխայի լավագույն շահը. Գոռ Աբրահամյանը թիվ 20 դպրոցի շուրջ հրապարակումների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝ գրելով.

«Սիրելի՛ լրագրողներ, օգտատերեր։ Հասկանում ենք, որ ավելի վաղ մեր կողմից նշված վարույթի շրջանակներում դպրոցի աշխատակցի ձերբակալումը տեղի է շատերի աչքի առաջ և ավելի մեծ է հավանականությունը, գուցե նաև գայթակղությունը՝ ինչպես տուժող անչափահասի, այնպես էլ մեղադրյալի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն հրապարակելու։

Խնդրում եմ, սակայն, բացարձակ առաջնահերթություն դիտարկել երեխայի լավագույն շահը և վերջինիս կրկնազոհացումից խուսափելու հանգամանքը։ Բացի այդ, գործ ունենք անմեղության կանխավարկածի հետ։

Հետևաբար անձնական տվյալներ, վարույթով ներգրավված մարդկանց նույնականացնող մանրամասներ հրապարակելուց խնդրում եմ զերծ մնալ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ