Ինչ վիճակում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հետևանքով տուժածները

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 տուժածի վիճակը կայուն ծանր է, մեկինը՝ միջին ծանրության, իսկ մյուսինը՝ ծանր անկայուն:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:

Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ