«Նախորդ իշխանությոնների օրոք կոռուպցիայով և պետությունից գողանալով հարստացածներ…». Ալումյանի սկանդալային գրառումը

Օգտատերերը տարածում են նրա գրառումը՝ տարատեսակ բնորոշումներ տալով փաստաբանի սկզբունքայնության և քաղաքական դիրքորոշման վերաբերյալ:

Օգտատերերին ի պատասխան՝ Ալումյանը մեկնաբանություն է թողել վերոնշյալ գրառման տակ.

«Իսկ ի՞նչ տարբերություն տեսաք այդ գրառման մեջ եղած և ներկայիս իմ դիրքորոշումների միջև:

Տարբերությունը, թերևս, մեկն է. այդ գրառումը կատարելու ժամանակ նոր իշխանությունները իրենց դեռևս դրսևորում էին որպես ժողովրդավարական իշխանություն:

Ի դեպ, անցյալ տարվա մայիս-հուլիս ամիսներին ես, ինչպես և շատերը, ոգևորված էի սպասվելիք բարեփոխումների հեռանկարով և գրածս լիովին անկեղծ էր: Դրա համար էլ մինչև հիմա դրված է իմ ՖԲ էջի վրա»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ