«Ձին ձի է»․ վարչապետը՝ էլեկտրոմոբիլների և ներքին այրման շարժիչով մեքենաների ձիաուժերի մասին

Ե՛վ մայրաքաղաքում, և՛ մայրուղիներում սկսել են երևալ էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կետեր։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նաև հայտնվում են տեղեր, որոնք միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքնանների համար են նախատեսված։ Իհարկե, ես եթե ճիշտ եմ հասկանում մի քիչ ավելի երկար է տևում լիցքավորումը, դրա համար այդտեղ զուգահեռ հայտնվում է սրճարանային ենթակառուցվածք, ինչը լավ է, որովհետև մեծ հաշով մարդկանց զգալի մասը ճամփորդում է, ինչը բիզնեսի նոր ուղություն է բացում ՀՀ-ում»։

ՀՀ ֆինանսների նախարարն էլ ընդգծեց․ «Նախկինում գույքահարկի հաշվառման սկզբունքը հիմնված էր ձիաուժերի վրա, և էլեկտրոմոբիլների տեսակներ կան, որոնք ունեն շատ բարձր ձիաուժեր և մեր քաղաքացիները բողոքում են, որ անհարկի բարձր գույքահարկ են վճարում, այդ պատճառով ֆինանսների նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություն ավելի արդար մեխանիզմներ ներդնելու գույքահարկի հաշվարկման մեջ»։

Վարչապետը նկատեց․ «Շատ լավ, բայց հիմա էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների շարժիչն էլ ա ձիաուժով հաշվարկվում, ներքին արյման շարժիչն էլ։ Ձին ձի է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ