Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում․ վարչապետ

Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության նիստի ըթնացքում տեղեկացրեց, որ ԵԱՏՄ խորհուրդը առանց մաքսատուրքի 8000 էլեկտրոմոբիլի ներկրման քվոտա է սահմանել, սակայն կառավարությունը 600 էլեկտրոմոբիլի մասով պահել է ռեզերվ․

«Համաձայն ՊԵԿ ուսումնասիրության՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչային տրանսպորտային միջոց, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4%), իսկ մնացած 1866-ը (28.6%)՝ իրավաբանական անձանց։ Այսինքն, նախորդ ժամանակահատվածի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներմուծումները իրականացվել են հիմնականում ֆիզիկական անձանց կողմից»,- հայտնել է նախարարը։

Նրա խոսքով՝ ներկայիս դրությամբ, նախատեսված 7400 էլեկտրոմոբիլի քվոտան սպառվել է, ուստի որոշվել է իրացնել 600 հատ ռեզերվը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե քվոտայի սպառվելուց հետո մեքենաները հնարավոր է ներկրել՝ վճարելով միայն մաքսատուրք, որը ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ է սահմանված, իսկ ԱԱՀ-ից այն կրկին ազատված կլինի. «Պետք է ուշադիր լինել, որ այլ երևույթներ չլինեն, ֆոտոֆինիշի կարիք հույս ունենք չենք ունենա վերջում, թե ով ավելի շուտ հասավ մաքսակետ։ Բայց էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ