Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի էլեկտրոնային եղանակով․ նախարարը մանրամասներ է հայտնում

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են սպասվում ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում։

Նա հիշեցրեց, որ կամավոր ատեստավորումը մեկնարկել է 2012 թվականից։

«Այս տարի արդեն չորրորդ տարին ենք իրականացնում։ Վերլուծելով նախորդ տարիների փորձը՝ բարելավում ենք թե՛ ընթացակարգը, թե՛ թեստերը։ Մեզ համար լուրջ խնդիր էր, որ ատեստավորումը իրականացվում էր թղթային տարբերակով, ինչը բազմաթիվ բարդություններ էր առաջացնում ուսուցիչների համար։ Հիմա մենք ներդրում ենք թեստավորման էլեկտրոնային եղանակը, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ուսուցիչը, այդ պահին լրացնելով թեստը, այն ավարտելուց հետո կտեսնի, թե իր արդյունքներից որքանն է ճիշտ կամ սխալ եղել։ Հստակեցվել է նաև բողոքարկման ընթացքը։

Ըստ նախարարի՝ 6000 հազար ուսուցիչներ և մանկավարժի որակավորում ունեցող համապատասխան քաղաքացիներ դիմել են ատեստավորման համար։ Այն կմեկնարկի նոյեմբերի 9-ից. «Կարևոր է, որ էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր թեստը, առաջադրանքները նույնական են, նույն բարդության, սակայն հարցերի հաջորդականությունը տարբեր է լինելու»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ