Այն օրակարգը, որը ընդդիմությունը բերում է 2020-ի ծանր պարտությունից հետո, հոգնեցրել է հասարակությանը. Սարգսյան

Այն օրակարգը, որը ընդդիմությունը բերում է 2020-ի ծանր պարտությունից հետո, հոգնեցրել է հասարակությանը:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին հանրահավաքին:

«Նա՝ նրան հողատու, նա՝ նրան՝ թալանչի, այլևս չի աշխատում, ոչ մեկին հետաքրքիր չէ: Եթե ընդդիմությունը դա չի հասկանում, իր ժամանակն է վատնում: Վերջին խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ ՀՀ ժողովուրդը ժողովրդավարություն է ուզում և իր քվեով իշխանություն է ընտրել: Եվ քվեով ընտրված իշխանության պարագայում էս հրաժարականի պահանջները դառնում են անիմաստ:

Ավելին, տարածաշրջանի նման լարվածության պարագայում մարդիկ էստեղ լուրջ ռիսկ են տեսնում:

Ասում են ժամանակավոր կառավարություն, որից հետո ասում են դիվերսիֆիկացիա: Էս իշխանությունն էլ է դա ասում: Բայց չեն ասում՝ ինչպես են անելու դիվերսիֆիկացիան, էդ հարցերի պատասխանը չունեն: Էդ հարցերի պատասխանը չտալը որևէ արդյունք չի տալու:

2012-20 թթ. իմ ամբողջ պայքարը եղել է ընդդեմի, ես մտածել եմ, որ իշխանություն փոխելով խնդիր է փոխվելու: Բայց էդ ժամանակ ուրիշ էր, էդ իշխանությունը ընտրված չէր, կեղծվում էր անընդհատ: Էդ պայքարն արդյունք չտվեց»,- ասաց Արամ Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ