Սպասված սեպտեմբերի փոխարեն գալիս է հոկտեմբերն ու հենց առաջին հանրահավաքում պարզվում է, որ շարքեր չկան. Սաֆարյան

Ինչպես հայտնի է, Վազգեն (Բագրատ) Գալստանյանը աջակիցների հետ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց հոկտեմբերի 9-ին ակցիա է իրականացրել: Վրջինիս աջակիցները սադրել են ոստիկաններին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ նրանց հասցեին՝ փորձելով խրտվիլակ մոտեցնել դատախազության շենքի դիմաց, ինչը ոստիկանները թույլ չեն տվել:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գալստանյանի քայլերին և գրել.

««Սրբազան գրոհն» ընդդեմ ՍԴ ու դատախազության․ ո՞րն է փորացավը:

Գյոթեն ասում էր՝ «միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի»։

Բավականին հետաքրքիր է դիտարկել Բագրատ Գալստանյանի «քաղաքական վարքը» վերջին ամիսներին, ավելի ստույգ՝ թիրախավորած պետական ինստիտուտները։

Հ1-ի վրա «գրոհին» հաջորդած նրա շեդեվրալ ու ինքնամերկացնող հարցազրույցը թերևս ամենաթարմերից է։ Հ1-ի ղեկավարության կողմից նույն պահին ընդառաջելն ու մենախոսության համար ուղիղ եթեր տրամադրելը, նրա շփոթահար ու հարցերին անպատրաստ վիճակը ցույց տվեցին, որ այդ սցենարը կանխավ չեն հաշվարկել։ Հավանաբար սպասում էին, որ կմերժեն, կհոխորտային, միգուցե մի գրոհ էլ այնտեղ իրականացնեին հունիսյան ԱԺ սադրանիք նման․․․

Չստացվեց այդպես։ Բայց նա ոչ եթերում, ոչ էլ հաջորդած իր չմարող հարցազրույցներում չթաքցրեց, որ թիրախը «ստի ու կեղծիքի» կայսրությունն է, որի մաս է համարում Հ1-ին․․․

Գալստանյանի վարքագծում չափազանց նկատելի է աբիդան, մասնավորապես այն վնասը, որ նրա կերպարին, հեղինակությանը հասցվել է լրատվամիջոցներով, ու նրանց թվում նա Հ1-ին առաջին մեղավորն է համարում, որ մարդիկ այլևրս իր հետևից չեն գնում։ Բագրատ Գալստանյանի վարքագծում այդ վրեժխնդրության տարրը անթաքույց էր, ու այն բաժին հասավ նաև ոստիկանապետին, ում նա անգամ սպառնաց․․․

Բայց վերադառնանք նրա հիմնական թիրախներին։ Հունիսի առաջին տասնօրյակում նա թիրախավորեց Ազգային ժողովը, ավելի ստույգ Բաղրամյան փողոցը, որի հարևանությամբ գտնվում են թե Ազգային ժողովը, թե Սահմանադրական դատարանը․․․

Երկրորդ հաստատությունը Գալստանյանի կողմից այդ ժամանակ չբացահայտվեց, քանի որ հունիսյան ավանտյուրան ավարտվեց ԱԺ ուղղությամբ կազմակերպված սադրանքով, հատուկ միջոցների կիրառումից ցուցարարների վիրավորումներով․․․

Բայց բոլորը պետք է հիշեն, որ Շարժումը Բաղրամյան փողոցում ինֆրաստրուկտուրաներ էր ինստալացիա արել ոչ ամենևին մեկ օրվա համար․․․
Որովհետև այդ ժամանակ ՍԴ-ում քննվում էր մի շատ հետաքրքիր գործ․ ՍԴ-ում քննվում էր մարտի 1-ի գործով ՀՀ դատախազության դիմումը, որի կապակցութամբ դատարանը դատախազությանը տվեց արարքը վերաորակելու իրավունք․․․

Թե ինչպիսի խոր «հոգևոր ու սրբազան» կապ կա շարժման ու մարտի 1-ի կազմակերպիչների միջև՝ հանրահայտ փաստ է․․․ Շարժումը չէր կարող ասել, որ Բաղրամյան փողոցում, ավելի ստույգ՝ ՍԴ «խրամատի» մատույցներում դիրքավորվել է, որպեսզի դատարանին վախացնի ու չընդունվի որոշումը․․․

Տապալում արձանագրվեց․ շարժումն ավելի արագ մարեց, քան պատկերացվում էր․․․

Ավելին, նույն ՍԴ-ում մի հայտնի դատավորի վերաբերող քրգործով ընթացող դատաքննությունը ավարտին էր մոտենում, երբ նա դատարանում պետք է իր եզրափակիչ խոսքն ասեր ու վատանար, որքան էլ րձակված դատավճիռը պայմանականություն էր ունենալու նրա ազատազրկման մասով․․․

Եվ այդ նույն ՍԴ էր մտնում նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման Կանոնակարգի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը․․․ Բայց զարգացումները այլ կերպ գնացին․ հունիսի 13-ին արդեն շարժումը մարած էր, Բաղրամյան փողոցը սրտի խոր կսկիծով ազատվեց, հետևաբար «հանուն Արցախի Կանոկարգի դեմ պայքարի» քողածածկույթի տակ մարտի 1-ի գործով դատախազությանը արարքը վորաորակելու իրավունք տալու գործով «սրբազան բողոքը» ՍԴ դեմ շատ ճչացող կլիներ․․․
Էհ, հա, բայց հո ֆինանսավորողը «մեղավոր» չէ՞․․․

Նա չի ասել փրկեք իմ/մեր կործանած Արցախը։ Նա ասել է՝ Արցախի տակ էնպիսի խաղեր տվեք, որ ՍԴ-ում մարտի 1-ի գործով իրավիճակ չփոխեն․․․ «Միակ խրամատավորի» փրկությունն էլ վրադիր․․․

Եվ, ահա, սպասված սեպտեմբերի փոխարեն գալիս է հոկտեմբերն ու հենց առաջին հանրահավաքում պարզվում է, որ շարքեր չկան․․․ Հ1 -ի ուղղությամբ «կեղծ գրոհը» միջոց էր պատվիրատուին ցույց տալու, թե մեղավորը Հանրային հեռոըստաընկերությունն է, Պետրոս Ղազարյանն է, որ ցույցի մարդ չի գալիս․․․

Պատվիրատուները չեն հավատում ու սկսում են քլնգել առաջնորդին ապիկարության ու անկարողության մեջ, ավելին՝ մեղադրում են, թե նա այդ կեղծ թիրախի ուղղությամբ գնացել է իշխանության հետ համաձայնեցված․․․

Հակառակն ապացուցելու միջոց է դառնում դատախազության դեմ բողոքի ակցիան․ չէ՞ որ ՍԴ-ն Գլխավոր դատախազին է տվել մարտի 1-ի գործով արարքը վերաորակելու իրավունքը։

Ահա, թե ինչու են Բագրատ Գալստանյանի համար ՍԴ դատավորները «դավաճան», որի վերդիկտը նա հնչեղցում է Հ1- -ի տաղավարից։ Իզուր եք մտածում, թե Անկախության հռչակագրի դարդն են քաշում։ Անկախության հռչակագիրն ինչպես պատմական փաստաթուղթ եղել է, այնպիսին էլ մնում է։ Նրա որ հոդվածները չեղարկվել են, չեղարկվել են վաղուց։ Որ հոդվածները չեն չեղարկվել՝ գործում են ցայսօր, ՀՀ սահմանադրության մեջ ու անբաժանելիորեն։ Այս թեմայով դեռ հանգամանորեն կգրենք։ Բայց, միով բանիվ՝ Անկախության հռչակագրի թեման է դարձվել դրոշակ, որպեսզի «ազգի ու պետության դավաճանի» լեյբլներ կպցվեն այն իսնտիտուտներին, որոնք մարտի 1-ի գործի վերաբացման նախապատրաստություններ են արել․․․

Ահա թե ինչու՝ ամենավերջին հանրահավաքում Բագրատ Գալստանյանի երկարաշունչ ողջ խոսքը ներքին ռազբորկա էր՝ պատասխան ուղղված իր դեմ քննադատություններին, իրենից խռովածներին, իրեն չհավատացողներին։ Իսկ նրա կողմից փակագծերը բավական բացվեցին Դատախազության առջև, երբ նա նախկին նախագահների դեղին ու կարմիր քարտերին հակադարձեց իր մուննաթով․

Ուղղակի ընթերցեք, թե ո՞ւմ պատճառով է նա գտնվում փողոցներում․

«Ես էլ հենց ընդդիմադիր կոչվածներին եմ ասում: Հա, հենց՝ ընդդիմադիր կոչվածներ։ Թող հանդարտ ու խաղաղ մնան, իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ: Մնացածը հետո կասեմ: Առաջիկայում ես բոլոր թեմաներից կխոսեմ, կասեմ նաեւ՝ ո՞ւմ ներկայությունն ում է ձեռնտու, ինչպե՞ս է ձեռնտու, ես ի՞նչ գործ ունեմ հրապարակում»:

Հարցին՝ որեւէ ընդդիմադիր ուժ իրեն խոչընդոտել կամ խանգարե՞լ է, սրբազանը պատասխանեց. «Ինձ ոչ ոք չի կարող խանգարել: Ո՞վ պետք է խանգարի: Ինձ իմ ողջ ծառայության ընթացքում ոչ ոք չի ուղղորդել եւ չի էլ կարող ուղղորդել: Ես մեկ ուղղորդող ունեմ՝ Տեր Աստվածը եւ մեր ժողովրդի խիղճն ու ձայնը: Մնացածի մասին անպայման կխոսեմ, չեմ թողնելու՝ այսպես մնա: Ստախոսների, քաղաքական հաշվարկներ ունեցողների, այսօր տեղի ունեցող քաղաքական դաշտ կոչվածի դերակատարների, բոլորի մասին: Այս մարդու ներկայությունը իշխանության մեջ հենց այնպես չի տեղի ունեցել, եթե այն թիրախը որդեգրեին հարվածելու, այս մարդը մինչեւ հիմա չէր լինի: Շահեր կան երեւի, փոքր ու մեծ հաշիվներ կան, որը փորձում են իրականացնել: Եվ ընդհանրապես, ուզում են մեզ տանել, մտցնել մի ծուղակ՝ նախկին-ներկա, ավելի նախկին, որ այդ թակարդի միջից մարդիկ չկարողանան դուրս գալ: Նախկին-ներկա թակարդը իրենք հյուսել են եւ այս մարդիկ էլ ջանասիրաբար դա առաջ են տանում»»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ