Ո՞վ է փոխարինելու Մխիթարյանին. «Ինտերը» դիտարկում է 70-միլիոնանոց տարբերակ


Իտալիայի չեմպիոն «Ինտերի» մարզական բաժինն արդեն հիմա աշխատանքներ է տանում 2 տարի հետո թիմի կազմի ձևավորման շուրջ: Daily Mail-ը գրում է, որ միլանյան ակումբը լրջորեն դիտարկում է անգլիական «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյկոբ Ռեմզիի տրանսֆերը:

Իտալիայում 23-ամյա ֆուտբոլիստին ուսումնասիրում են որպես 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագա փոխարինող: «Ինտերում» հույս ունեն, որ 2026 թվականին, երբ կավարտվի Հայաստանի հավաքականի նախկին ավագի պայմանագրի ժամկետը, պատրաստի փոխարինող կունենան:

Ռեմզիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո: Անգլիացու տրանսֆերի համար պայքարելու են նաև Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ