ՀՀ-ի կողմից չստորագրված հայտարարությունները պատրաստելիս հաշվի են առնվել պաշտոնական Երևանի բազմաթիվ առաջարկներ. Զախարովա

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված երկու հայտարարությունների քննարկմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այդ փաստաթղթերը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այդ հայտարարությունները պատրաստելիս հաշվի են առնվել պաշտոնական Երևանի բազմաթիվ առաջարկներ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ