7 տուժածից մեկն անչափահաս է. ԱՆ-ը՝ Երևան-Սևան ճանապարհին եղած վթարի մասին

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Ինչպես հայտնել են առողջապահության նախարարությունից, 7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ