Ընդդիմադիր կոչվածներին եմ ասում, իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ, մնացածը հետո կասեմ. Գալստանյան

«Չեք զարմանո՞ւմ, որ մարդիկ սպասում են հոգեհանգստի, հետո հասկանում են, որ՝ չէ, ուրիշ բան է տեղի ունեցել. ինչո՞ւ այդքան ոգևորվեցին մեր՝ Հանրային հեռուստաընկերություն գնալու և մեր պահանջը կատարելուց հետո: Հարց տվեք ձեզ և փորձեք պատասխանը գտնել ինքներդ»:

Այս մասին Գլխավոր դատախազության մոտ հավաքի ժամանակ հայտարարել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե իր վերջին հանրահավաքի ժամանակ Հանրային գնալը եղել է իշխանությունների հետ համաձայնեցված, և այդ մասին են բարձրաձայնում նաև ընդդիմադիր գործիչները:

«Ես էլ հենց ընդդիմադիր կոչվածներին եմ ասում: Թող հանդարտ ու խաղաղ մնան: Իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ, մնացածը հետո կասեմ: Առաջիկայում ես բոլոր թեմաներից կխոսեմ, կասեմ նաև՝ ում ներկայությունն ում է ձեռնտու, ինչպես է ձեռնտու, ես ինչ գործ ունեմ հրապարակում»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ