Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Գալստանյան

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել այս շարժմանը:

Այս մասին Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Գալստանյանը:

«Ոչ ոք չի խոչընդոտել և չի էլ կարող խոչընդոտել այս շարժմանը: Ինչի՞պիտի խոչընդոտեն: Ես առաջին օրվանից հայտարարել եմ՝ գոյություն ունի մեկ թիրախ՝ Հայաստանի Հանրապետության սպառնալիքը, որը այսօր գտնվում է Կառավարության համար մեկ շենքում, այս պայքարն էլ բոլոր գույներով պայքար է:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, համաձայն են, ընդունում են, որ չարիքը դա է և միտված են այն հեռացնելու, որպեսզի ՀՀ-ի պետականությունը ազատագրվի բարի են եկել: Սա ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի անձնական տիրույթը չէ:

Մեկընդմիշտ ասում եմ՝ սա ընդդիմադիրների, ընդդիմության, որևէ մեկի, ներառյալ իմ, որևէ կուսացական կառույցի պայքար չէ, սա շարժում է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մեր պետության թիվ մեկ սպառնալիքը գտնում է Կառավարության համար մեկ շենքում»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նախորդ շաբաթ աղմկահարույց հարցազրույց էր տվել՝ խոսելով շարժման անարդյունավետության մասին:

Աջապահյանը մասնավորապես ասել էր.

«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան:

Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ