Turkish Airlines-ի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

Թուրքական ավիաուղիների օդաչու Իլչեհին Փեհլիվանն անսպասելի մահացել է թռիչքի ժամանակ: Դա տեղի է ունեցել Սիեթլից Ստամբուլ TK204 չվերթի ժամանակ: Այս մասին հայտնում է yenisafak.com-ը:

Airbus A350-ի կապիտանը հանկարծակի իրեն վատ է զգացել, ապա ուշագնաց եղել։ Երկրորդ օդաչուն կապվել է ավիադիսպետչերների հետ՝ մոտակա օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու համար:

Հաղորդվել է, որ կապիտանը մահացել է։ Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել Turkish Airlines-ը։ Նշվել է, որ օդաչուի մոտ չէր հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը կխանգարեր նրան կատարել իր պարտականությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ